ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«ԵՄ-ի հետ ունեցած Հայաստանի հարաբերությունները չեն կորչի»

«ԵՄ-ի հետ ունեցած Հայաստանի հարաբերությունները չեն կորչի»
04.09.2013 | 17:35

«Հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված մի քանի օր առաջ արված հայտարարությունները` կարելի է ենթադրել, որ այնտեղ հասկանում են Հայաստանի վիճակը: Բացի այդ, Հայաստանի և Եվրամիության միջև այնքան կտրուկ շրջադարձ չի եղել, որքան թվում է…Բրյուսելում կստեղծվի տպավորություն, որ Հայաստանի վրա բավականին լուրջ ճնշում է եղել, բայց նաև կհասկանան, որ Հայաստանը, ելնելով իր անվտանգության հարցերից, գնացել է մի քայլի, որին չէին սպասում ոչ Հայաստանի, ոչ Եվրամիության գործիչները»,-լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով Մաքսային միությանն անդամագրվելու որոշման թեմայի շուրջ, այսպիսի դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
Քաղաքագետի համոզմամբ`«այն հարաբերությունները, որոնք ունի Հայաստանը ԵՄ-ի հետ, չեն կորչի: Ավելին, Հայաստանի ներկայությունը Եվրամիության մոտակա նստաշրջանին բավական հետաքրքիր կլինի»: Նա գտնում է, որ Հայաստանի քաղաքական հայտարարությունը` մտնելու ցանկության մասին այն քայլն է, որով Հայաստանը փորձում է օգնել նաև Ռուսաստանին հետխորհրդային պետությունների հետ բանակցային գործընթացում:
Կգնահատի՞ Ռուսաստանը Հայաստանի այս քայլը, դժվար է ասել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ